Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Սաների հայրենաճանաչողության ձևավորման կարևորությունը

Սաների հայրենաճանաչողության ձևավորման կարևորությունը
33

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչողությունից: Հայրենասեր սերունդ դաստիարակելը այսօրվա կարևորագույն խնդիրներից մեկն է նախադպրոցական կրթության պետական չափորոշչային : Դեռևս նախադպրոցական տարիքից երեխաներին պետք է հաղորդակից դարձնել հայ ժողովրդի հարուստ մշակույթին, պատմությանը և հերոսական անցյալին: Պետք է երեխաների մեջ հետաքրքրություն և ազգային հպարտության զգացում արթնացնել սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ: Հայրենաճանաչողության արժեքային համակարգի ձևավորումը դրվում է ընտանիքում և մանկապարտեզում: Հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի հայրենի քաղաքի, բակի,ընտանիքի, մանկապարտեզի հանդեպ սիրուց: Հայրենասեր սերունդ դաստիարակելը նախադպրոցական ուսումնական հաստատության խնդիրներից է: Երեխան պետք է ծանոթանա իր արմատներին, իր երկրի պատմությանը` թե որտեղից է առաջացել իր երկրի անվանումը, պետական խորհրդանիշերին` դրոշ, օրհներգ, զինանշան, երկրի քարտեզին, մարզերի անվանումներին ու թե որ մարզի , որ քաղաքում են ապրում:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ