Նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի առաջին օղակն է,որի հաջողություններով է պայմանավորված ողջ կրթական համակարգի առաջընթացը։ Նախադպրոցական տարիքում դաստիարակության նպատակը հուզականորեն կայացած,աշխարհին դրական վերաբերվող,ինքնուրույն և ստեղծագործաբար մտածող երեխայի ձևավորումն է։ Հասարակության կողմից կրթական համակարգին ներկայացվող պետական պատվերը՝ ֆիզիկապես և հոգեբանորեն առողջ սերնդի ձևավորումն է,որի իրականացնողը մանակվարժն է։Մանկավարժը անմիջականորեն չի մասնակցում հասարակական արդյունաբերության գործընթացին,սակայն ձևավորում է մարդ,որը հասարակոիթյան նյութական և հոգևոր բարիքների ստեղծողն է,ազգի և պետության հիմարար արխեքների կրողը,և հասարակության ամենաթանկ հարստությունը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ