ԶՈՎՈՒՆԻԻ Ռ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉ՝ ՇՈՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Մայրենիի դասերի ժամանակ ընթերցվող ստեղծագործությունների մեջ հանդիպած անծանոթ բառերի իմաստները բացատրելու եղանակներից մեկը բառի մասնատումն է ըստ ձևույթների և սովորողներին հայտնի արմատների հետ ունեցած իմաստային կապերի հայտնաբերումը:
Ձևույթների մասին գիտելիքների ձեռքբերումն ու այդ ուղղությամբ կարողունակությունների մշակումը կարևորվում են որպես բառի նշանակության բացահայտման հիմնական եղանակ: Տարրական դպրոցում բառի կազմության մասին սովորողների ունեցած գիտելիքները մենք կարևորում ենք, որովհետև ուսուցման այս փուլում դրանք բառապաշարի հարստացման հիմնական աղբյուրն են:
Բառակազմությունից սովորողների ձեռք բերած գիտելիքները միաժամանակ նպաստում են շրջապատող իրականության մասին նրանց ունեցած տեղեկությունների հարստացմանը, առարկաների, գործընթացների, երևույթների կապերի մասին սովորողների պատկերացումների ընդարձակմանն ու ամրակայմանը: Կարևոր է ոչ միայն ձգտել, որ սովորողները հասկանան բառիմաստը, այլև զարգացնել խոսքում բառը հասկանալով գործածելու նրանց ձեռք բերած ունակությունը:
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ
Բառակազմության ուղղությամբ գործնական ունակությունների ձևավորումը նպաստում է նաև ուղղագրական կարողունակությունների մշակմանն ու դրանց՝ հմտությունների վերծանմանը: Հայտնի է, որ հայերենի ուղղագրության յուրացման առաջատար սկզբունքը սովորողների կողմից ձևութաբանական հիմքի գիտակցումն է: Այդ պատճառով էլ ուղղագրական կարողությունների մշակման ուղղությամբ աշխատանքները պետք է առաջին հերթին իրականացնել ՝ սկսելով բառարմատների ուղղագրության ուսումնասիրումից:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ