Ուսումնասիրելով մեր բնակավայրի՝ Զովունու պատմական հուշարձանների մասին պատմական տվյալները, նկատեցինք, որ որևէ պաշտոնական տվյալ չկա Զովունու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշարձան-համալիրի ստեղծման և կառուցման մասին: Աշխատանքի առաջին փուլում կատարվեց հետազոտական աշխատանք՝ փնտրելու և գտնելու հավաստի տեղեկություններ հուշարձան-համալիրի կառուցման պատմության մասին: Կից ներկայացված է հետազոտական աշխատանք կատարելու ընթացքում ստեղծած տեսանյութերը՝
Սահիկաշար, որտեղ ներկայացված է նախագծային աշխատանքը՝ https://www.canva.com/design/DAGNwqC8ga4/qehggRXmsmP9OZrVNNLSuQ/edit?utm_content=DAGNwqC8ga4&utm_campaign=designshare&utm_medium=link2&utm_source=sharebutton
Դասի պլանի ներկայացում padlet առցանց էլեկտրոնային գրատախտակով՝https://padlet.com/shoghikghazaryan1213/padlet-syb2pwqvqnxq
Հետազոտության նպատակին հասնելու համար անհրաժեշտ է եղել լուծել հետևյալ խնդիրները.
1.Տեսական և գործնական հետազոտության միջոցով վեր հանել 1-4 դասարաններում նախագծային ուսուցման ակտիվ մեթոդիկա։
2 Ընտրել ոսուցում-ուսումնառություն գործընթացի ակտիվացման և արդյունավետության բարձրացման մեթոդներ, հնարներ, հետազոտական աշխատանքներ կատարելու համապատասխան թեմաներ։
3.Ակտիվ ճանաչողության գործունեության միջոցով գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում։
4 Աշակերտին պասիվ ընկալողից դարձնել ակտիվ մասնակից և հետազոտող:
1․ Նախապատրաստական փուլ (դասապրոցեսի ընթացքում ուսումնասիրել նյութը)
2 Պլանավորում (ակնկալվող վերջնարդյունքի քննարկում)
3․ Հետազոտական (աղբյուրների ուսումնասիրություն, նյութերի հետազոտում)
4․ Էքսկուրսիա Զովունի գյուղի 1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-համալիրի տարածքում, հարցազրույց բնակիչների, ստեղծման և կառուցման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունեցողների հետ:
5. Արդյունքների ներկայացում, տեսանյութերի հավաքագրում
6․ Գնահատման և վերլուծական փուլ
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ