Մանկավարժական աշխատանքը չի սահմանափակվում միայն դասավանդմամբ. այն ներառում է նաև սաների և նրանց ընտանիքների հետ բազմակողմանի համագործակցություն: Սովորողների կրթության և դաստիարակության արդյունավետ կազմակերպումը անմիջականորեն կախված է մանկավարժի և ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) միջև հաստատված առողջ համագործակցությունից: Այս համագործակցությունը կարևոր է ոչ միայն կրթական գործընթացի կազմակերպման համար, այլև երեխայի սոցիալ-հուզական զարգացման, բարոյական և անձնային հմտությունների ձևավորման համար։ Համագործակցությունը ծնողների հետ ունի մի շարք կարևոր նպատակներ. այն նպաստում է երեխայի անհատական մոտեցմամբ ուսուցմանը, վերահսկում կրթական գործընթացը, ապահովում երեխայի բացթողումները հայտնաբերելու և դրանց վրա աշխատելու հնարավորությունը:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ