Էքսկուրսիան այցելություն է դեպի տեսարժան վայրեր,թանգարաններ, բնություն, ուսումնական կրթամշակութային նպատակներով: Էքսկուրսիայի էությունը կայանում է բացատրությամբ՝ ցուցադրության, շրջագայության մեջ: Էքսկուրսիան սաների գեղարվեստաստեղծագործական մտածողության ձևավորմանը նպաստող ոչ ավանդական եղանակներից է : Անկախ էքսկուրսիայի բնույթից՝ թեմատիկ թե սովորական, այն օժտված է բարձր ազդեցիկությամբ և արդյունավետությամբ: Նախադպրոցական տարիքը անձի ձևավորման կարևորագույն փուլերից մեկն է, ուստի շատ կարևոր է տարբերակել, թե այս շրջանում երեխային ի՞նչ է պետք սովորեցնել, հաղորդել և առավել կարևոր է, թե ի՞նչպես , ի՞նչ մեթոդներով ու ձևերով դա անել:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ