Երաժշտությունը կարևոր նշանակություն ունի երեխաների գեղագիտական և հոգեկան դաստիարակության գործում։Այն նպաստում է երեխաների հուզական ոլորտի, ազնիվ, վեհ զգացմունքների ձևավորմանը։ Երաժշտության ընկալումը զարգացնում է ճանաչողական հետաքրքրությունը, գեղագիտական ճաշակը,ընդարձակում է երեխայի մտահորիզոնը,ստեղծագործական երևակայությունը։Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը խոսելով երաժշտության դաստիարակչական նշանակության մասին,գրել է«Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է,որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամից տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել ուր, որ կամենա»։ Երեխաներին մատչելի և հասկանալի ձևով երաժշտություն մատուցելը պատասխանատու և շնորհակալ գործ է։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ