Թեմայի արդիականությունը. Ժամանակակից հասարակության մեջ ավելի արդիական է դառնում ստեղծագործ մարդ կրթելու հարցը, ով օժտված է արդյունավետ և ոչ ստանդարտ մտածելու, նոր խնդիրներ լուծելու կարողությամբ։ Մշտական փոփոխությունների պայմաններում գոյատևելու և դրանց համարժեք արձագանքելու համար մարդը պետք է ակտիվացնի իր ստեղծագործական ներուժը, որի հիմքը ստեղծագործ երևակայությունն է։ Մեր օրերում մեծ է մանկավարժի կատարած աշխատանքը: Մանկավարժ, ով իր նվիրումով կրթում ու դաստիարակում է մի ողջ սերունդ: Սերունդ, որը վաղվա մեր ապագան է: Ապագա, որ այսօրվա սերունդներին է պատկանում: Մանկավարժը ձևավորում է մարդ, որը ազգի և պետության հիմնարար արժեքների կրողն է, հասարակության հարստությունը: Իսկ փոքրիկը, ով մտնում է ՆՈՒՀ, ունի որակյալ կրթություն ստանալու իրավունք: Եվ մեկն է նպատակը՝ դաստիարակել համակողմանի ու ներդաշնակ զարգացած անձ:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ