IEA-ի (Կրթական նվաճումների գնահատման միջազգային ասոցիացիա) TIMSS (Միջազգային մաթեմատիկայի և գիտության ուսումնասիրության միտումները) մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտում շարունակական գնահատման միջազգային ծրագիր է: Այն գնահատում է մաթեմատիկայի և բնագիտական ոլորտներում նվաճումները աշխարհի տարբեր երկրների 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտների ներկայացուցչական ընտրանքի արդյունքներով: Այն նաև տրամադրում է արժեքավոր համատեքստային տվյալներ՝ հավաքագրված աշակերտների, ծնողների, ուսուցիչների և տնօրենների հարցումների միջոցով:
Ուսումնասիրությունը թույլ է տալիս համադրել սեփական երկրի սովորողների ձեռքբերումները այլ երկրների հետ, ինչպես նաև հիմք է հանդիսանում վերանայելու կրթական քաղաքականությունները՝ հաշվի առնելով սովորողների` բացահայտված ուժեղ և թույլ կողմերը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ