Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

«Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա»

56

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գործարկել է «Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա» հարթակը (tiac.uteach.io

Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր նախընտրած ժամանակահատվածում և վայրում ձեռք բերել համակարգված գիտելիք կոռուպցիայի բնույթի, դրա տեսակների և հետևանքների մասին, ինչպես նաև յուրացնել հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ գործիքներ։ Առցանց տիրույթում հավաքագրվել և համակարգվել է տարիների ընթացքում կուտակված հակակոռուպցիոն գիտելիքի հարուստ պաշար, որն այժմ հասանելի է բոլորին։

Հակակոռուպցիոն առցանց ակադեմիայում արդեն հասանելի են կրթական երկու մոդուլներ՝

Մոդուլ 1․ Կոռուպցիայի ներածություն։

Մոդուլ 2․ Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ։

Մոդուլները նախատեսված են ուսանողների, հանրային ծառայողների, ուսուցիչների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բոլոր այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են համապարփակ գիտելիք ստանալ հակակոռուպցիոն ոլորտի մասին։ Մեր մոդուլները ներառում են տեսադասեր, տեքստային և անիմացիոն նյութեր, իսկ թեմատիկ թեստերը նպաստում են ձեռք բերված գիտելիքների ամրապնդմանը։

Հարթակը պարբերաբար համալրվելու է թեմատիկ նոր մոդուլներով։


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ