Նախադպրոցական տարիքի երեխաների համակողմանի զարգացման գործում իր ուրույն տեղն ունի ֆիզիկական դաստիարակությունը: Դրա շնորհիվ ամրապնդվում է երեխաների առողջությունը, դրվում է նրա ճիշտ զարգացման և բարձր աշխատունակության հիմքը: Ֆիզիկական դաստիարակության կարևորագույն խնդիրներից է երեխայի շարժողական ունակությունների և կարողությունների ձևավորումն ու կատարելագործումը, ֆիզիկական հմտությունների զարգացումը: Արտաքին միջավայրը, որի ազդեցության տակ գտնվում է օրգանիզմը, անընդհատ փոփոխվում է, որը մի դեպքում կարող է նպաստել, մյուս դեպքում ` խոչընդոտել շարժումների ընթացքին: Որքան փոքր է երեխան, այնքան մեծ է կախվածությունը արտաքին միջավայրից: Հետևաբար, անհրաժեշտ է նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստեղծել համապատասխան հնարավորություններ` երեխաների շարժողական ակտիվությունը բարձրացնելու և ֆիզիկական ընդունակությունները զարգացնելու համար:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ