Նախադպրոցական տարիքում աշխարհի մասին ձեռք բերված գիտելիքները, երեխայի պատկերացումներն ու կարողունակությունները, անձնային որակներն ու բնավորության հատկանիշները աչքի են ընկնում բացառիկ ամրությամբ՝ դառնալով երեխաների հետագա զարգացման հիմքը։ Նախադպրոցական տարիքի ընթացքում երեխայի գործունեությունը ձևափոխվում և բարդանում է, որի համար պահանջվում են մտածողության, հիշողության, ընկալման ավելի բարդ ձևեր։ Աճում են երեխայի նկատմամբ պահանջները` վարքը, վարքագծային դրսևորումները կազմակերպելու ուղղությամբ։ Այս ճանապարհով աստիճանաբար ձևավորվում է երեխայի անձը, փոփոխվում դաստիարակության պայմանների ազդեցությունը, զարգանում նրա հետագա դաստիարակության հնարավորությունները։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ