Յուրաքանչյուր անհատի ճակատագիրը դասավորվում է դեռ մանկուց: Երեխաների դաստիարակության, զարգացման, ապագայի ձևավորման մեջ որքան մեծ է ընտանիքի դերը դրանից էլ զատ`ՆՈՒՀ-ինը: Մեր աշխատանքի բուն նպատակը հնարավորինս ներկայացնել ՆՈՒՀ-ընտանիք կապի առանձնահատկությունները, առավելությունները երեխայի դաստիարակության հարցում: ՆՈՒՀ-ընտանիք համագործակցությունը երեխաների զարգացման կարևոր մասն են կազմում, քանի որ այդ կապը ավելի արդյունավետ է դարձնում երեխայի ճիշտ զարգացմանը նպաստելը։ Ծնողների հետ համագործակցությունը վաղ մանկական և նախադպրոցական տարիքի երեխաների կրթական արդյունավետ ծրագրի անհրաժեշտ մասն է կազմում։ Ծնողները մշտապես կարիք ունեն իմանալու ՆՈՒՀ-ի տեսակետն իրենց երեխայի մասին։ Միևնույն ժամանակ ՆՈՒՀ-ը շահում է ծնողների՝ տվյալ բնագավառին իրազեկությունից և երեխայի դաստիարակության գործին նրանց ներդրումներից։ Դրա շնորհիվ մանկավարժները հնարավորություն են ունենում հասնել երեխայի վարքի դրդապատճառների առավել համակողմանի պատկերացման։ Համագործակցության արդյունքում թե՛ ծնողը և թե՛ դաստիարակը արժեքավոր տեղեկություններ են ստանում երեխայի կարողությունների, հետաքրքրությունների, համակրանքների, հակակրանքների մասին։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ