Ծնվելու պահից երեխան հայտնվում է իր համար բոլորովին նոր մի միջավայրում, որտեղ նրա հիմնական ու առաջին սյունը ընտանիքն է։ Երեխան, աչքերը բացելով, տեսնում է իր ծնողներին, շփվում նրանց հետ։ Ծնողների վաղ ներգործությունը, երեխայի հետ շփումը ազդում է նրա հետագա զարգացմանը վրա, նույնիսկ շատ վաղ տարիքում, երբ կարող են չգիտակցվել երեխայի կողմից։ Երեխաներն իրենց ինքնուրույնությունը, անհատականությունը հաստատելու, ապահով, բարեկեցիկ կյանք ունենալու համար մեծապես կախված են լինում իրենց ընտանիքից։ Ծնողները երեխայի առաջին ուսուցիչներն են և առաջին օրինական ծառայողները։ Իսկ երեխաները ընդօրինակողներն են։ Յուրաքանչյուր ընտանիք ունի ճիշտ կամ սխալի, բարու և չարի, գթասրտության, «կարելիի» ու «չի կարելիի» իր պատկերացումները։ Բայց ընտանիքները տարբեր են, և մենք չենք կարող ակնկալել, որ բոլոր ընտանիքները նույն կերպ կմասնակցեն երեխայի կրթությանը, խնամքին, դաստիարակությանը, հնարավորինս շատ ժամանակ կհատկացնեն նրանց ևկաջակցեն ամենափոքր հարցերում։ Մեծ մանկավարժներն ընդգծում են,որ ընտանեկան դաստիարակությունն ամենից առաջ ծնողների ինքնադաստիարակությունն է։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ