Դրսևորել ուսուցման աշակերտակենտրոն մոտեցում, որի համաձայն յուրաքանչյուր սովորող պետք է դառնա նախագծի գործուն մասնակից:
Սովորողներին մոտիվացնել, ստացած գիտելիքները ամրապնդել, արդյունավետ համագործակցել թիմակիցների հետ, քաղաքացիական կրթություն ձևավորել, ապրումակցել, հասարակական կյանքին պատասխանատու մասնակցության համար որոշակի գիտելիքներ խորացնել ու հմտություններ զարգացնել:
Խթանել սովորողի ուշադրության և մտավոր ունակությունների զարգացմանը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողոթյուններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։
Նպաստել տեղեկատվություն ձեռք բերելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու, դիագրամ կառուցելու, ինչպես նաև համակարգչային ծրագրերին ու տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու կարողությունների ու հմտությունների ավելի խորը ձևավորմանը։
Ապահովել սովորողներին գործնական փորձով՝ կարողունակությամբ և արդյունավետությամբ, զարգացնելով քաղաքացիական մասնակցության կարևորության ըմբռնումը սերմանելով լավ քաղաքացի լինելու հմտությունները: