Դասի թեմա՝ Երկու անհայտով գծային հավասարումների համակարգի լուծման գրաֆիկական եղանակը, համակարգի լուծումների քանակը։ Հանրահաշիվ։ 8-րդ դ։ Ուսուցիչ՝ Նինա Մանուկյան։
Ամփոփել երկու անհայտով գծային հավասարումների լուծման տարբեր եղանակների իմացությունը և կիրառությունը, այդ հավասարումների համակարգերի լուծման մասին ունեցած գիտելիքները։
Խթանել սովորողների ինքնուրույն մտածողությունը:
Զարգացնել վերլուծություններ և ընդհանրացումներ կատարելու, գծային հավասարումների համակարգերի միջոցով տեքստային խնդիրները լուծելու կարողությունները: