Ձևավորել գիտելիքներ ժամանակաից օլիմպիական շարժման ուղղություների և համամարդկային արժեքների վերաբերյալ:
Հաղորդել տեղակություններ.
հայ անվանի մարզիկների սպորտային նվաճումների,
ՀԱՕԿ-ի գործունեության հիմնական գործառույթների վերաբերյալ:
Սովորեցնել օլիմպիական խաղերի համամարդկային արժեքները։
Կատարելագործել կարճ, միջին, փոխանցումավազքի, արգելավազքի ցատկերի և նետումների կատարման տեխնիկան:
Մշակել արագաշարժության, դիմացկունության, ճկունության, ճարպկության և արագաուժային ընդունակությունները:
Դաստիարակել կարգապահության, նպատակասլացության, տոկունության և դժվարություններ հաղթահարելու հմտություններ:
Նպաստել առողջության ամրապնդմանը և ֆիզիկական համակողմանի զարգացմանը։
Նպաստել ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը:
Սովորեցնել ընդհանուր զարգացնող, ռիթմիկ-մարմնամարզական, ակրոբատիկական, ուժային, ճկունության, ճարպկության վարժությունների կատարման տեխնիկան և անվտանգության կանոնների պահպանումը:
Մշակել արագաշարժության, ճարպկության, դիմացկունության, կոորդինացիայի, ընդունակությունները:
Նպաստել թիմային համատեղ առաջադրանքներ կատարելու, համագործակցելու, խաղընկերների նկատմամբ հարգանք դրսևորելու, նախաձեռնություն հանդես բերելու և տակտիկական մտածելակերպի զարգացմանը:
Ամրապնդել պատասխանատվության, նպատակասլացության, ինքնատիրապետման և հանդուրժողականության հմտությունները։