Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ֆիզկուլտուրա։ 7-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Նվեր Ղարիբյան։

Ֆիզկուլտուրա։ 7-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Նվեր Ղարիբյան։
230

Նպատակը՝

  1. Հաղորդել գիտելիքներ անձի համակողմանի, ներդաշնակ զարգացման գործընթացում Ֆիզիկական կուլտուրայի նշանակության վերաբերյալ:
  2. Ձևավորել ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ անվտանգության կանոնները պահպանելու կարողություն։
  3. Գիտելիքներ հաղորդել աթլետիկական վարժություններ՝պատմության վերաբերյալ։
  4. Ուսուցանել կարճ և միջին տարածության, էստաֆետային վազքի տեխնիկան։
  5. Ամրապնդել հեռացատկի և <<քայլանցում>> եղանակով բարձրացատկի տեխնիկան։
  6. Ձևավորել փոքր և լցրած գնդակ նետելու հմտություն։
  7. Զարգացնել արագաշարժությունը, դիմացկունությունը, ուժը և դիպուկությունը։
  8. Դաստիարակել համարձակություն, աշխատասիրություն և վճռականություն։
  9. Գաղափար տալ բասկետբոլի տեխնիկայի և խմբային տակտիկական գործողությունների մասին։
  10. Ամրապնդել բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժերի, գնդակի ընդունման, վարման և փոխանցման տեխնիկան։
  11. Ձևավորել գնդակը վարելու, մեկ և երկու ձեռքով օղակի մեջ նետելու հմտություններ։
  12. Ձևավորել խաղի ընթացքում տարբեր խաղային առաջադրանքների (2*1, 3*1, 3*2, 3*3) կատարման կարողություն։
  13. Զարգացնել արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, դիպուկություն։
  14. Դաստիարակել կարգապահություն, փոխօգնություն, համագործակցություն, խմբային (թիմային) առաջադրանքներ կատարելու կարողություն։
  15. Ուսուցանել ընդհանուր զարգացնող վարժություններ շարժման ընթացքում, զույգերով և առարկաներով։
  16. Ուսուցանել հենացատկերի, կախերի, հենումների, շարային վարժությունների տարատեսակները և կատարման տեխնիկան։
  17. Ամրապնդել ակրոբատիկական և ռիթմիկ մարմնամարզության վարժությունները։
  18. Դաստիարակել կարգապահություն, կազմակերպվածություն, համարձակություն։
  19. Ձևավորել ուշադրության կենտրոնացման, շարժողական գործողությունների կատարման մտապահման կարողություն։
  20. Զարգացնել ճկունության, կոորդինացիայի, շարժումների ճշգրտության և ռիթմայնության կարողություններ։
  21. Աշակերտի առողջության ամրապնդումը,ներդաշնակ ֆիզիկական զարգացման ապահովվումը,ճիշտ կեցվածքի ձևավորումը,շարժողական ընդունակությունների մշակումը,
  22. Մշակել դիմացկունություն և ուժային ընդհունակություն
  23. Դաստիարակել կամային որակներ։
  24. Սովորեցնել մկանային ուժի մշակման մեթոդները և միջոցները։
  25. Ծանոթացնել օլիմպիական խաղերի համամարդկային արժեքներին։
  26. Ծանոթացնել վոլեյբոլ մարզախաղի կանոններին և կատարել պատմական ակնարկ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ