Ֆիզկուլտուրա։ 6-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Ռիտա Դավթյան, Ալվարդ Հովհաննիսյան։
Նպատակը՝
- Հաղորդել գիտելիքներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:
- Ծանոթացնել ֆիզիկական զարգացման և պատրաստվածության ինքնահսկման ձևերին:
- Ընդլայնել ժամանակակից օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին դպրոցականների գիտելիքները:
- Ձևավորել պատկերացումներ սպորտային էթիկայի վերաբերյալ։
- Ծանոթացնել ցածր մեկնարկային դիրքից վազքի կատարման տեխնիկային։
- Ուսուցանել կարճ և միջին վազքի, էստաֆետային վազքի, «ոտքերը կծկված» եղանակով հեռացատկի, «քայլանցում» եղանակով բարձրացատկի կատարման տեխնիկան։
- Ամրապնդել գնդակների նետման տեխնիկական։
- Մշակել արագաշարժության, դիմացկայունության, ցատկունակության, ուժի շարժողական կարողունակություններ։
- Դաստիարակել բարոյակամային հատկանիշներ, համարձակություն, վճռականություն, նպատակասլացություն։
- Ուսուցանել վերադասավորումների, ընդհանուր զարգացնող վարժությունների, կախերի և հենումների, հենացատկերի, ակրոբատիկական վարժություների և ռիթմիկ մարմնամարզական վարժությունների տեխնիկան։
- Մշակել շարժողական կարողունակություններ՝ ճկունություն, կոորդինացիա, ուժ, ցատկունակություն, երաժշտառիթմային շարժումներ:
- Դաստիարակել կարգապահություն, կազմակերպվածություն, համարձակություն, վճռականություն, կամքի ուժ, ինքնուրույնություն։
- Հետաքրքրություն առաջացնել բասկետբոլ մարզաձևի նկատմամբ։
- Ուսուցանել բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժերի, շարժման ընթացքում գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետման տեխնիկային։
- Ծանոթացնել պաշտպանողական, հարձակողական և անհատական մարտավարական գործողություններին։
- Ուսուցանել գնդակի խլման և հետ մղման տեխնիկան։
- Ուսուցանել մարտավարական առաջադրանքներով (2 x 1, 3 x 1, 3 x 2, 3 x 3) խաղ։
- Մշակել շարժողական կարողունակություններ՝ արագաշարժություն, ճարպկություն, դիմացկունություն, կորդինացիա։
- Դաստիարակել համագործակցության, նախաձեռնության հմտություններ։
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ
ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ