Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ֆիզկուտուրա։ 5-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Թեհմինե Մեքումյան, Ալվարդ Հովհաննիսյան։

Ֆիզկուտուրա։ 5-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Թեհմինե Մեքումյան, Ալվարդ Հովհաննիսյան։
224

Նպատակը՝

  1. Հաղորդել գիտելիքներ դպրոցի ուսումնական գործընթացում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի նշանակության վերաբերյալ։
  2. Ծանոթացնել հին հունական օլիմպիական խաղերի պատմությանը և հայերի մասնակցությանը այդ խաղերում։
  3. Հաղորդել գիտելիքներ մարզասրահում, մարզահրապարակում և լողավազանում անվտանգության կանոնների պահպանան վերաբերյալ։
  4. Տեղեկություն հաղորդել «Աթլետիկա» մարզաձևի պատմության վերաբերյալ:
  5. Ուսուցանել կարճ և միջին վազքեր:
  6. Ուսուցանել «ոտքերը կծկված» եղանակով հեռացատկի և «քայլանցում» եղանակով բարձրացատկի տեխնիկան:
  7. Ձևավորել թենիսի և լցրած գնդակներ նետելու հմտություն:
  8. Զարգացնել արագաշարժության, ճկունության, ճարպկության, դիմացկունության, ցատկունակության, դիպուկության ընդունակությունները:,
  9. Դաստիարակել բարոյակամային հատկանիշներ, համարձակություն, վճռականություն, նախաձեռնողականություն։
  10. Սովորեցնել շարափոխումների, ընդհանուր զարգացնող և մագլցման վարժությունների, կախերի և հենումների, հենացատկերի, ռիթմիկ մարմնամարզական վարժությունների տեխնիկապես ճիշտ կատարումը։
  11. Զարգացնել ճկունության, կոորդինացիայի, ցատկունակության, ուժի, շարժումների ճշգրտության, արտահայտչականության, ռիթմայնության շարժողական ունակություններ։
  12. Դաստիարակել կարգապահություն, կազմակերպվածություն, համարձակություն, վճռականություն, ինքնավստահություն, կամքի ուժ, տոկունություն։
  13. Նպաստել գեղագիտական ճաշակի զարգացմանը։
  14. Ծանոթացնել պարապմունքների վարքի կանոններին և հիգիենիկ պահանջներին:
  15. Ուսուցանել բասկետբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, գնդակի ընդունման, փոխանցման, վարման և նետման տեխնիկան:
  16. Զարգացնել շարժողական ընդունակություններ (կոորդինացիա, ճարպկություն, արագաշարժություն, դիմացկունություն, ցատկունակություն):
  17. Դաստիարակել կարգապահություն, աշխատասիրություն, համագործակցություն, փոխօգնություն։
  18. Ծանոթացնել պարապմունքների ընթացքում վարքի կանոններին, հիգիենիկ պահանջներին:
  19. Ուսուցանել վոլեյբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, գնդակի ընդունման, փոխանցման, սկզբնահարվածի և ուղիղ հարձակողական հարվածի տեխնիկան:
  20. Ծանոթացնել դիրքային հարձակման տակտիկական գործողություններին:.
  21. Զարգացնել շարժողական (արագաշարժություն, ցատկունակություն, ռեակցիա, դիպուկություն, կոորդինացիա) ունակություններ:
  22. Դաստիարակել կարգապահություն, ուշադրության կենտրոնացում, համագործակցություն, փոխօգնություն։
  23. Ծանոթացնել պարապմունքի ընթացքում վարքի կանոններին և հիգիենիկ պահանջներին։
  24. Ուսուցանել հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժերի, գնդակի ընդունման, փոխանցման, վարման, հենումով և ցատկով դարպասին գնդակը նետելու տեխնիկան։
  25. Ծանոթացնել տակտիկական (2x1, 3x2, 3x3) գործողություններին։
  26. Զարգացնել շարժողական (արագաշարժություն, կոորդինացիա, ճարպկություն, դիմացկունություն) ունակություններ։
  27. Դաստիարակել համագործակցություն, կարգապահություն, փոխօգնություն։
  28. Ծանոթացնել ֆուտբոլի պատմությանը, պարապմունքների ընթացքում վարքի կանոններին, հիգիենայի պահանջներին, տնային հանձնարարությունների կատարմանը և առաջադիմության գնահատմանը։
  29. Ուսուցանել հարձակողական և պաշտպանողական տակտիկական գործողություններ։
  30. Ուսուցանել ֆուտբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, անշարժ և գլորվող գնդակին հարվածների, կասեցումների, գնդակի վարման տեխնիկան, ծանոթացնել պարզեցված կանոններով ֆուտբոլ խաղի կանոններին, բովանդակությանը։
  31. Երկկողմ խաղ` 2X1, 2X2, 3X3, 4X4, 5X5։
  32. Զարգացնել շարժողական (արագաշարժություն, դիմացկունություն, ցատկունակություն, ճարպկություն) ունակություններ:
  33. Դաստիարակել փոխօգնության, կարգապահության, համարձակության, համագործակցության կարողություններ։
  34. Տեղեկացնել սեղանի թենիսի ստեղծման և զարգացման մասին։
  35. Ծանոթացնել սեղանի թենիսի մարզական գույքին՝ ռակետ և գնդակ։
  36. Ուսուցանել սեղանի թենիսի տեխնիկայի հնարքները։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ