Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ֆիզկուտուրա։ 2-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Թեհմինե Մեքումյան։

Ֆիզկուտուրա։ 2-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Թեհմինե Մեքումյան։
654

Նպատակը՝

  1. Պատկերացում տալ առավոտյան մարմնամարզության և ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակության մասին։
  2. Գիտելիքներ հաղորդել ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ հիգիենիկ կանոնների վերաբերյալ։
  3. Գիտելիքներ հաղորդել կոփման միջոցների և կանոնների վերաբերյալ։
  4. Պատկերացում տալ հին օլիմպիական խաղերի մասին։
  5. Սովորեցնել վազքի, ցատկերի և նետումների տեխնիկապես ճիշտ կատարումը։
  6. Նպաստել վազքի, ցատկերի, նետումների հմտությունների ամրապնդմանը։
  7. Նպաստել տարածության մեջ կողմնորոշման և կոորդինացիոն ունակությունների ձևավորմանը։
  8. Նպաստել արագության, արագաուժային, ճարպկության, դիմացկունության ունակությունների ձևավորմանը։
  9. Դաստիարակել կամային որակներ։
  10. Սովորեցնել շարային հրահանգների, շարափոխումների, մագլցելու, գլուխկոնծիի կատարումը, հավասարակշռության պահպանումը։
  11. Նպաստել ճիշտ կեցվածքի, առողջության ամրապնդման, շարժումների ռիթմի և գեղագիտական ճաշակի ձևավորմանը։
  12. Ձևավորել շարժումները համաձայնեցնելու, կողմնորոշվելու և կոորդինացիոն կարողությունները։
  13. Զարգացնել ճկունությունը, արագաշարժությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, ուժը։
  14. Դաստիարակել կարգապահություն, համարձակություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ:
  15. Ամրապնդել վազքի, ցատկերի, նետումների, գնդակը փոխանցելու, ընդունելու և վարելու ունակությունները։
  16. Ձևավորել շարժումները համաձայնեցնելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համագործակցելու և ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունները։
  17. Նպաստել համարձակության, ինքնավստահության, նպատակասլացության, փոխօգնության ունակությունների դաստիարակմանը։
  18. Զարգացնել ճարպկության, արագաուժային, ճկունության, դիմացկունության, կոորդինացիոն կարողությունները։
  19. Հաղորդել գիտելիքներ ֆուտբոլ խաղի կազմակերպման և անցկացման կանոնների մասին։
  20. Կարողանալ խաղալ զվարճալի ֆուտբոլ՝ շարժախաղերի տարրերով։
  21. Կարողանալ կազմակերպել և խաղալ շարժախաղեր։
  22. Տեղեկություն տալ դահուկային պատրաստության հիգիենիկ պահանջների և վարքի կանոնների մասին։
  23. Ուսուցանել դահուկաշարքի կանոնները։
  24. Ձևավորել սահաքայլքի և բարձր ու ցածր կեցվածքով վայրէջքի կարողություններ։
  25. Ուսուցանել «եղևնաձև» և «կիսաեղևնաձև» վերելքի տեխնիկան։
  26. Ուսուցանել ցամաքում լողի նմանողական վարժությունների կատարման տեխնիկան։
  27. Ուսուցանել ջրում շնչելու և արտաշնչելու տեխնիկան։
  28. Ուսուցանել կրոլ կրծքի և մեջքի վրա ձեռքերի և ոտքերի աշխատանքի տեխնիկան։
  29. Ուսուցանել ջրում ուղղահայաց դիրքով մնալու հատուկ շարժումների տեխնիկան։
  30. Ձևավորել կրոլ լողաձևով ոտքերի և ձեռքերի աշխատանքը շնչառության հետ զուգակցելու կարողություններ։
  31. Ուսուցանել ջրային խաղային գործողություններ։
  32. Շարժախաղերի ժամանակ ուսուցանել և կիրառել տեխնիկական տարրերի զուգակցումներ։
  33. Մշակել արագաշարժություն, դիմացկունություն, հավասարակշռություն, կոորդինացիա։
  34. Դաստիարակել կամային որակներ, փոխհամաձայնություն, կարգապահություն։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ