Նպատակը՝
1․ Աշակերտների մոտ ձևավորել գիտելիքների համակարգ բնության ուսումնասիրության ֆիզիկական մեթոդների մասին, զարգացնել գործիքների և սարքերի միջոցով ֆիզիկական երևույթների և օբյեկտների հատկությունների ուսումնասիրման և վերլուծության հմտություններ:
2․ Ձևավորել պատկերացումներ նյութի կառուցվածքի, ատոմների և մոլեկուլների չափերի, դրանց շարժման և փոխազդեցության բնույթի, ջերմաստիճանի ֆիզիկական իմաստի վերաբերյալ, զարգացնել նյութի կառուցվածքի վերաբերյալ խնդիրներ լուծելու հմտություններ։
3․ Աշակերտների մոտ ձևավորել պատկերացում մարմինների փոխազդեցության, բնության ուժերի մասին, ձևավորել բնության ուժերը չափելու և հաշվարելու գործնական հմտություններ։
4․ Աշակերտների մոտ ձևավորել պատկերացումներ մեխանիկական աշխատանք, հզորություն ֆիզիկական մեծությունների, պարզ մեխանիզմների աշխատանքի սկզբունքի վերաբերյալ, զարգացնել պարզ մեխանիզմներից օգտվելու հմտություններ։
5․ Աշակերտների մոտ ձևավորել պատկերացում ճնշում հասկացության մասին պինդ մարմիններում, հեղուկներում և գազերում, զարգացնել նրանց փորձարարական, վերլուծական, գիտելիքները առօրյա կյանքում, կենցաղում օգտագործելու կարողությունները։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ