Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Աշխարհագրություն։ 7-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Հակոբ Դավթյան։

Աշխարհագրություն։ 7-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Հակոբ Դավթյան։
216

Նպատակը՝

1․ Զարգացնել գիտելիքներ գիտությունների շարքում և կյանքում «Աշխահագրության» դերի ու նշանակության, աշխարհագրական քարտեզների և դրանց կազմման եղանակների վերաբերյալ, ձևավորել քարտեզաչափական խնդիրների լուծման հմտություններ:

2․ Ձևավորել և հարստացնել աշխարհագրական թաղանթի, երկրակեղևի, երկրակեղևի սալերի, Երկրի մակերևույթի, Համաշխարհային օվկիանոսի ջրի շարժի վերաբերյալ գիտելիքները։

3․Ձևավորել գիտելիքներ երկրագնդի աշխարհագրական գոտիների, բնական զոնաների, հորիզոնական և վերընթաց գոտիականության վերաբերյալ։

4․ Ձևավորել գիտելիքներ աշխարհի քաղաքական բաժանման և դրա փոփոխության գործընթացի, պետությունների դասակարգման և խմբավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ։

5․ Զարգացնել բնակչության վերարտադրության, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման վերաբերյալ գիտելիքներ և վերլուծական հմտություններ, ինչպես նաև աշխարհագրական գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ մարդկանց ազգային ու մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ պատշաճ վերաբերմունք և վարքագիծ։

6․ Ձևավորել գիտելիքներ բնական պայմանների և ռեսուրսների, դրանց դասակարգման, տեղաբաշխման, սոցիալ-տնտեսական նշանակության և օգտագործման անհրաժեշտության մասին։

7․ Ձևավորել համակարգված գիտելիքներ և վերլուծական հմտություններ՝ համաշխարհային տնտեսության, դրա հիմնական ճյուղերի առանձնահատկությունների և տեղաբաշխման, երկրների և տարածաշրջանների տնտեսական մասնագիտացման ու առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ