Նպատակը՝
1․ Զարգացնել ժամանակակից մարդու և հասարակության հիմնախնդիրները վերլուծելու կարողությունները տարբեր հասարակական գիտությունների տեսանկյունից:
2․ Բացատրել քաղաքական գաղափարախոսությունների նշանակությունը հանրային կյանքում, դրանց դասական և ժամանակակից դրսևորումները, մեկնաբանել դրանց հնարավոր ազդեցությունն անձի ինքնիրացման և հանրային կյանքի կազմակերպմանը։
3․ Ներկայացնել տնտեսական ռեսուրսների և արտադրական գործոնների բաշխման խնդիրը, զարգացնել շուկայական գնի վրա առաջարկի ու պահանջարկի, ինչպես նաև մրցակցության ազդեցությունը վերլուծելու հմտությունները:
4․ Նկարագրել արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ կայացնելու կարևորությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։ Բացատրել խնայողությունների և պարտքերի դերն ու դրանք արդյունավետ կառավարելու մոտեցումները։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ