Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հասարակագիտության։ 7-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Սիրանուշ Տոնոյան։

Հասարակագիտության։ 7-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Սիրանուշ Տոնոյան։
176

Նպատակը՝ շ

1․Ներկայացնել բնության, մարդու և հասարակության փոխկապվածությունը օրինակների միջոցով։ Բացատրել մարդու պահանջմունքները։

2․ Ներկայացնել մարդու և հասարակության փոխկապվածությունը, հասարակական մեծ և փոքր խմբերի ու շերտերի նմանություններն ու տարբերությունները։

3․ Բացատրել ճանաչողության, սոցիալական հմտությունների, հույզերի, վարքագծի, արդյունավետ հաղորդակցման կարևորությունը մարդու կյանքում և որոշակի օրինակների և իրավիճակների վերլուծության միջոցով զարգացնել ինքնաճանաչողությունը և իրավիճակին համարժեք արձագանքելու հմտությունները։

4․ Ներկայացնել բարոյական նորմերի անհրաժեշտությունը, բացատրել բարոյագիտության առանցքային հասկացությունները։ Զարգացնել բարոյական դատողություններ անելու կարողությունը՝ որոշակի իրավիճակներ վերլուծելու միջոցով։

5․ Զարգացնել գեղագիտական ճաշակ և պատկերավոր խոսք՝ բնութագրելու գեղեցիկն ու տգեղը դրանք դիտարկելով բնության, հասարակության և մշակույթի համատեքստում։

6․ Ներկայացնել մարդկանց համակեցության համար անհրաժեշտ և նրանց վարքագիծը կարգավորող իրավունքի կարևորությունը։ Զարգացնել դրանց վերաբերյալ վերլուծական հմտություններ և վերաբերմունք։

7․ Բացատրել, թե ինչպես կարելի է համադրել իրենց և այլոց կարիքները, ցանկությունները և պահանջմունքները առկա ռեսուրսների հետ։ Մեկնաբանել սակավության հիմնախնդիրը։ Նկարագրել արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման գործընթացները, խնայողությունների դերը ներկա և ապագա կյանքում։

8․ Մեկնաբանել քաղաքականության նշանակությունը հասարակական հարաբերություններում և անհատի կյանքում, օրինակների միջոցով ցույց տալ մարդու դերը քաղաքականության մեջ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ