Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հայոց պատմություն։ 7-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Վարդուհի Կիրակոսյան, Մանե Գալստյան։

Հայոց պատմություն։ 7-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Վարդուհի Կիրակոսյան, Մանե Գալստյան։
468

Նպատակը՝

1․ Հայոց հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական պայմանների, հայերի տեղաբնիկ ծագումնաբանության և Ք.ծ.ա. III-I հազ. հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքները։

2․ Ք.ծ.ա. III-I հազ. հայոց քաղաքակրթության առջև ծառացած մարտահրավերները վերլուծելու, ձեռնարկված միջոցառումների և արդյունքների վերաբերյալ կարծիք հայտնելու, եզրահանգումեր անելու հմտությունները։

3․Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումների և Վանի թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները գնահատելու և արժևորելու հմտությունները։

4․ Ք.ծ.ա. VII-III դդ․. հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքները։

5․ Համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները վերլուծելու, դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ փաստարկված կարծիք հայտնելու հմտությունները։

6․ Հայկազունի Երվանդյանների թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները գնահատելու և արժևորելու հմտությունները։

7․ Ք.ծ.ա. II-I դդ. հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքները։

8․ Հայկական աշխարհակալության ստեղծման և անկման գործընթացներում ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը վերլուծելու հմտությունները։

9․ Արտաշեսյանների թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները հայոց և համաշխարհային պատմության հոլովույթում գնահատելու և արժևորելու հմտությունները։

10․ I-IV դդ. հայկական քաղաքակրթության զարգացման ընթացքի և առանձնահատկությունների, Հայաստանի քրիստոնեացման պատմության վերաբերյալ գիտելիքները։

11․ Մեծ Հայքի Արշակունիների թագավորության, կայացման, հզորացման և անկման պատճառահետևանքային կապերը վերլուծելու հմտությունները։

12․ Արշակունյաց Հայաստանի քաղաքակրթական ձեռքբերումները և քրիստոնեության ընդունման պատմական նշանակութոյւնը հայոց պատմության մեջ գնահատելու և արժևորելու հմտությունները։

13․ V-IX դդ. հայկական քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ,ը։

14․ V-IX դդ. ազատագրական պայքարի տարբեր շրջափուլերը հետազոտելու, պայքարի արդյունքները գնահատելոու հմտությունները։

15․IV-IX դդ. ազգային-քրիստոնեական մշակույթի զարգացման ընթացքի, ձեռքբերումերի, մշակութային նշանավոր գործիչների և ստեղծագործությունների վերաբերյալ գիտելիքները։

16․ Գրերի գյուտի պատմական նշանակությունը և ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց ու համաշխարհային մշակույթի համատեքստում արժևորելու և գնահատելու հմտությունները։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ