Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

ԹԳՀԳ։ 8-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Շուշանիկ Ամիրխանյան, Լուսինե Մատինյան։

ԹԳՀԳ։ 8-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Շուշանիկ Ամիրխանյան, Լուսինե Մատինյան։
2129

Նպատակը՝

1․ Ձևավորել հմտություններ ճանաչելու տեխնոլոգիայի պատշաճ և ոչ ճիշտ օգտագործման եղանակները կամ դեպքերը, երբ կատարում ենք հրապարակումներ/ գրառումներ սոցիալական մեդիայում, ուղարկում ենք էլեկտրոնային նամակներ կամ տեքստեր։

2․ Ձևավորել հմտություններ տարբերակելու ապատեղեկատվությունը ճշգրիտ տեղեկատվությունից, հասկանալու մեդիայի և տեխնոլոգիայի օգտագործման դերը տեղեկատվությունը խեղաթյուրելու, չափազանցացնելու և թյուր ներկայացնելու համար։

3․ Զարգացնել թվային աշխատանքներ ստեղծելու և բարելավելու հմտություններ:

4․ Ձևավորել առցանց բովանդակություն ստեղծելու, թիմակիցների և օգտատերերի կարիքներին համապատասխան այն կատարելագործելու կարողություններ։

5․ Զարգացնել թվային աշխատանքներ ստեղծելիս համագործակցելու կարողություններ՝ օգտագործելով առցանց հարցումներ։

6․ Իրականացնել գիտելիքների և կարողությունների ստուգում, հետագա աշխատանքների կազմակերպման նպատակով։

7․ Ձևավորել կարողություններ համեմատելու ծրագրային հավելվածների, համակարգչային ծրագրերի և սարքերի միջև փոխազդեցության մակարդակները:

8․ Ձևավորել հմտություններ արձանագրությունների օգնությամբ ցանցով և համացանցով տվյալներ փոխանցելու գործընթացը նկարագրելու վերաբերյալ:

9․ Ձևավորել ցանցային սարքավորումները, տոպոլոգիայի և հասցեավորման սկզբունքները նկարագրելու հմտություններ։

10․ Զարգացնել կարողություններ՝ կիրառելու բլոկ-սխեմաներ կամ կեղծ կոդեր խնդիրները՝ որպես ալգորիթմներ լուծելու համար:

11․ Զարգացնել հմտություններ՝ խնդրի լուծման ալգորիթմում հայտնաբերելու օրինաչափությունները և կրկնվող գործողությունները, ինչպես նաև դրանք ներկայացնելու ցիկլային կառուցվածքների ձևով։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ