Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հայ գրականություն։ 10-րդ դասաան։ Ուսուցիչներ՝ Գոհար Գրիգորյան, Գոհար Խաչատրյան։

Հայ գրականություն։ 10-րդ դասաան։ Ուսուցիչներ՝ Գոհար Գրիգորյան, Գոհար Խաչատրյան։
246

Նպատակը՝

1․ Առաջարկվող ստեղծագործությունների միջոցով ծանոթացնել մեր ինքնության ակունքներին:

2. Բացահայտել ստեղծագործությունների գլխավոր գաղափարը։

3. Ուսումնասիրել գրական երկերի տեքստերում կիրառված ոճական հնարների բազմազանությունը և դրա ազդեցությունը ընթերցողի ընկալման վրա։

4. Արժևորել տալ ազգային արժեքների պատմական, քաղաքական և մշակութային նշանակությունը:

5. Ստեղծագործությունները դիտարկել որպես մեր ժողովրդի գոյատևման, զարգացման և առաջընթացի նախապայման:

6. Գնահատել տալ անհատի, ընտանիքի, հասարակության ժառանգած ավանդույթները, դիտարկել դրանց զարգացումները որպես հայ մարդու ընդհանրական նկարագրի արտահայտություններ։

7․ . Քննարկել հեղինակի արծարծած խնդիրների տարբեր ընկալումներն ու բազմակողմանի մեկնաբանությունները։

8. Հիմնվելով գրողի ապրած ժամանակաշրջանի և կենսագրական փաստերի վրա՝ խնդիրները դիտարկել տարածության և ժամանակի համատեքստում:

9. Քննարկել տեսակետների փոփոխությունները և դրանց առաջացման պատճառները (մշակույթ, մտածողություն, արժեհամակարգ, ազգային կամ գենդերային պատկանելություն և այլն), դիտարկել ժամանակավրեպ կամ արդիական մոտեցումները։

10. Ուսումնասիրել գրական երկերում կիրառված ոճական հնարների բազմազանությունը և դրանց ազդեցությունը ընթերցողի զգացմունքների վրա։

11. Գրական երկերի ուսումնասիրության ընթացքում շեշտադրել սովորողի մարդկային և ազգային նկարագրի՝ հայրենասիրության, պատասխանատվության, լայնախոհության, մեծահոգության, բարության զարգացումը:

12. Սովորեցնել քննել բարքերի դերը և ազդեցությունը անհատի ձևավորման և

մտածողության վրա, դրանց արտացոլումը գտնել գրական երկերում:

13. Վերլուծել տալ գրական ստեղծագործությունները և ցույց տալ ընտանեկան, ազգային, կրոնական կամ այլ մշակութային միջավայրի ազդեցությունը անհատի հոգեբանության, անհատ-հասարակություն փոխհարաբերությունների, անհատի վարքագծի վրա։

14. Քննել տալ կարծրատիպերի դերը անհատի և հասարակության կյանքում,

հարաբերություններում։

15. Ուսումնասիրվող երկերը դիտարկել ժամանակի և տարածության համատեքստում և դրանցից դուրս՝ հիմնավորելով կապը արդի խնդիրների հետ։

16. Գաղափար տալ գրական երկերում կիրառված ոճական հնարներըի մասին և ներկայացնել նրանց ազդեցությունը ընթերցողի վրա։

17. Հասնել նրան, որ սովորողը արժևորի գրականության դերը անհատի ինքնաճանաչման, հասարակության հետ հարաբերություններ կառուցելու գործում։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ