Նպատակը՝
1. Ստեղծագործություններում ուսումնասիրել գաղափարական հարցադրումները, դրանք դիտարկել նաև կոնֆլիկտների և լուծումների տեսանկյունից։
2. Ուսումնասիրվող գրական երկերում ցույց տալ կրթության, հավատի և արժեհամակարգի կապը՝ դրանք դիտարկելով գրողի կենսագրության, ապրած ժամանակահատվածի և միջավայրի համատեքստում, ինչպես նաև դրանցից դուրս՝ հիմնավորելով կապը արդի խնդիրների հետ։
3. Ձևավորել և զարգացնել արդարացի հանդուրժողականություն կրթության, հավատի, արժեքային համակարգի, աշխարհայացքի տարբերություններ ունեցող մարդկանց կամ սոցիալական խմբերի նկատմամբ։
4. Բանավոր և գրավոր խոսքով արտահայտել հիմնավորված տեսակետներ:
5. Ուսումնասիրել գրական երկերի տեքստերում կիրառված ոճական հնարները և դրանց ազդեցությունը ընթերցողի վրա։
6. Արժևորել գրականության դերը անհատի ինքնաճանաչման, հասարակության հետ հարաբերություններ կառուցելու գործում։
7․ .Մեկնաբանել գրականության միջոցով ընթերցողին փոխանցվող հույզերը, կյանքի և բնության գեղագիտությունը։
8.Դիտարկել գեղեցիկի ընկալումը ժամանակի և տարածությանմեջ՝ հիմնավորելով ուսումնասիրվող ստեղծագործություններից ընտրված հատվածներով։
9.Արժևորել նկարագրությունների դերը գրական երկում՝ որպես գաղափարի փոխանցման միջոց։
10. Ըմբռնել գրականությունը՝ որպես արվեստ, արժևորել երևակայության և ստեղծարարության դերը գրական երկերի ստեղծման, ընթերցողի աշխարհայացք, արժեհամակարգ և գեղագիտական ճաշակձ ևավորելու գործում։
11. Ըմբռնել լեզվի դերը գրականության և արվեստի ոլորտներում գաղափար փոխանցելու հարցում։
12. Ուսումնասիրել գրական երկերում կիրառված ոճական հնարների բազմազանությունը և դրա ազդեցությունը ընթերցողի զգացմունքների և բանականության վրա։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ