«Առակներ և լեգենդներ» գրքի երրորդ մասում տեղ են գտել հետևյալ առակները` «Անճոռնի ճայակը», «Մոծակն ու առյուծը», «Մկնիկները», «Որսորդները», «Ժլատ մեղուները», «Պոչատ աղվեսը», «Պարծենկոտ ջորին», «Արևն ու քամին», «Եղեգն ու կաղնին», «Ապաշխարող գայլը», «Այրի կինն ու հավը», «Հնարամիտ մարդը»: Առակների կերպարները երբեմն ոչ թե մարդիկ են, այլ` կենդանիները, բույսերը, որոնց միջոցով, իհարկե, ներկայացվում են մարդկային թերությունները: Յուրաքանչյուր առակի անքակտելի մասն է կազմում նրա բարոյախոսությունը, որը սովորաբար ձևակերպվում է վերջում, իսկ երբեմն էլ ներկայացվում է քողարկված ձևով:
Սիրելի՛ ընթերցասերներ, սույն կայքը, որը մեծագույն սիրով պատրաստել եմ Ձեզ համար, հնարավորություն կընձեռի ծանոթանալու իմ ողջ գրական գործունեությանը` և՛ նախկինում հրատարակված, և՛ դեռևս անտիպ ստեղծագործությունների 3D երաժշտական-անիմացիոն տարբերակներին: Էլեկտրոնային գրքերս ընթերցելու համար հարկավոր է դրանք ներբեռնել իմ անձնական կայքից հետևյալ հղումով` https://narinemkrtumyan75.wixsite.com/3d-elektronayingrqer
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ