Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10-րդ դասարան․ Ուսուցչի մեթոդական ուղեցույց

3336

Սույն ուղեցույցը մշակվել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական դպրոցական ծրագրի շրջանակներում, որը հանդիսանում է «ԱԲ սերունդ» նախագծի առաջին մակարդակը։ «ԱԲ սերունդ» նախագծի նպատակն է ստեղծել ԱԲ գիտնականի և նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Նախագիծը մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից, իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։

Ուսուցչի մեթոդական ուղեցույցը միտված է օժանդակելու ուսուցիչներին «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակներում՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկայի 10-րդ դասարանի խորացված ծրագրի ուսուցման ընթացքում՝ ըստ նոր չափորոշիչների (2023թ․)։ Ուղեցույցում տեղ են գտել դասավանդման և ուսումնառության տարբեր մոտեցումների և մեթոդների նկարագրություններ, որոնք կիրառված են առարկայի բովանդակության վրա։ Առկա են տարաբնույթ դասարանային և արտադասարանային գործունեությունների օրինակներ, էլեկտրոնային և ինտերակտիվ ռեսուրսներ, ինչպես նաև բազմատեսակ վարժություններ և խնդիրներ՝ պահանջվող գիտելիքներն ու հմտությունները ձևավորելու, մաթեմատիկայի և արհեստական բանականության կապը ցույց տալու համար։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ