Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

«Դ․ Ի․ Մենդելեևի կյանքն ու գործունեությունը։ Պարբերական համակարգ» - բաց-դաս միջոցառում «Քիմիա» առարկայից, 7-րդ դասարան

640

Պաշարում ներկայացված է Դ. Ի.Մենդելեևի կողմից պարբերական համակարգի ստեղծման 150 ամյակին ուղղված բաց-դաս միջոցառման պլանն ու սահիկահանդեսը: Կազմակերպված միջոցառման շրջանակներում պաշարին կից կներկայացվի նաև տեսանյութ, որը պատրաստվել է 7-րդ դասարանի աշակերտների ջանքերով՝ նոր մոտիվացիաներով և համագործակցությամբ:

Այստեղ տեղ է գտել նաև «Հայոց այբուբենի հրաշքը», որտեղ բացատրվում է Մենդելեևի ստեղծած պարբերական աղյուսակում առկա տարրերի ատոմային համարների կապը մաշտոցյան տառերի հետ։

Անդրադարձել ենք նաև, թե «Ինչո՞վ է նման Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակը՝ Զվարթնոց տաճարին»։

Վերջում առաջարկում ենք հոգեբանական խաղ՝ «Իմ տարրը» - որը թույլ է տալիս գտնել տարրերի մեջ քո սեփական տարրը և իմանալով նրա բնույթն ու հատկությունները կանխագուշակել քո բնավորության գծերն ու շփման մակարդակը։

Ներկայացված են նաև ՊՀ-ում տեղ գտած նորեկ տարրերը։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ