Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ուշադրություն․ Դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Էլեկտրոնային կառավարման մասնագետներ Ուշադրություն․ Դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Էլեկտրոնային կառավարման մասնագետներ

Դպրոցների հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, Էլեկտրոնային կառավարման մասնագետներ,

«Պաշարների շտեմարան» կայքում (https://lib.armedu.am/) եւ «Դպրոցների կայքեր» (https://schoolsite.am/) տիրույթում տեղադրված են կամ կցված են անհատական տվյալներ, գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութեր, որոնց հրապարակումն անթույլատրելի է։

«Պաշարների շտեմարան» կայքում ստեղծված պաշարներին կցված նյութերը հիմնականում ջնջվել են, իսկ դպրոցների կայքերը՝ ժամանակավորապես անհասանելի են։

Առաջարկում ենք հետևողական լինել և մինչև սեպտեմբերի 1-ը հեռացնել ձեր կողմից տեղադրված՝ նման բովանդակություն պարունակող նյութերը։ Նշված ժամկետից հետո «Պաշարների շտեմարանում» կարգելափակվեն այդպիսի պաշարներ ստեղծող գրանցված օգտատերերի հաշիվները և կփակվեն նման նյութեր պարունակող դպրոցների կայքերը։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի օգոստոսի 14-ի N 64-Ն հրամանի համաձայն, այս ուսումնական տարում եւս, ուսումնական հաստատության Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը տեղադրվում է «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքի «Տարեկան աշխատանքային պլաններ» ենթաբաժնում (https://lib.armedu.am/category/29)։

Խնդրում ենք այսուհետ զգուշանալ համացանցում նյութեր հանրայնացնելու ընթացքում, և հետևել համացանցի օգտագործման անվտանգության ու ապահովության կանոններին։

Հարգանքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն, ՏՀՏ բովանդակության եւ վերապատրաստումների բաժին

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ