Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային պլանների տեղադրման մասին 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային պլանների տեղադրման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 14-ի N 64-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում։

Համաձայն նոր հրամանի Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարան» կայքում, պետք է տեղադրվեն միայն Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանները (այսուհետ՝ տարեկան պլան)։

Տարեկան պլանները պետք է տեղադրվեն

- «Պաշարների շտեմարան» կայքի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Տարեկան աշխատանքային պլաններ» ենթաբաժնում (https://lib.armedu.am/category/29)։

- Պարտադիր պետք է նշվեն միայն «Վարչակազմ» ֆիլտրը և կախվող ցանկերից՝ «Մարզ», «Ուստարի» ֆիլտրերի համապատասխան տողերը։ «Վերնագիր» տողում անպայման պետք է լրացնել դպրոցի լրիվ անվանումը, «Պաշարի նկարագրություն» վանդակում՝ տեղադրվող պլանների անվանումը, այնուհետև՝ կցել ֆայլերը և լրացնել ֆայլերի անվանումները։

- Միշտ կարելի է խմբագրել պաշարի էջը, ավելացնել կամ հեռացնել կցված ֆայլերը։

- Ճիշտ ստեղծված/խմբագրված պաշարները, հաստատվում են կայքի ղեկավարության կողմից և հրապարակվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024-2025 ուսումնական տարվա առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների և դասղեկների աշխատանքային պլանները, ինչպես նաև դպրոցական այլ փաստաթղթեր պարունակող պաշարները այլևս չեն հաստատվի, իսկ մինչ այս հրապարակվածները կհեռացվեն սույն թվականի նոյեմբերի 11-ին։

Հարգանքով՝
«Պաշարների շտեմարան» կայքի աշխատակազմ

--------------------------------------------------------------------

Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և փոփոխությունների մասին հրամաններ․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրաման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 14-ի N 64-Ն հրաման

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ