Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Պաշարների շտեմարանում ստեղծվել է նոր բաժին՝ Կրթական տեխնոլոգիաներ Պաշարների շտեմարանում ստեղծվել է նոր բաժին՝ Կրթական տեխնոլոգիաներ

«Կրթական տեխնոլոգիաներ» բաժնում առանձնացված են 3 ենթաբաժիններ՝ ՏՀՏ գործիքներ, Տեսադասընթացներ և Էլեկտրոնային պահոց։

ՏՀՏ գործիքներ ենթաբաժնում կարող եք գտնել ուսումնական գործընթացի կազմակերպման առավել կիրառելի գործիքների օգտագործման վերաբերյալ մանրամասն ուղեցույցեր։ Առկա պաշարները վերաբերում են ողջ դասապրոցեսի ընթացքում կիրառվող գործիքներին՝ նախագծման փուլից սկսած՝ մինչև ստուգում և գնահատում։

Տեսադասընթացներ ենթաբաժնում տեղադրված են ԿՏԱԿ մասնագետների կողմից մշակված 48 տեսադասեր և ուղեցույցներ, որոնք կօգնեն դասավանդողներին՝ առավել մատչելի կերպով կազմակերպել ուսուցումը՝ ՏՀՏ գործիքների կիրառմամբ։

Էլեկտրոնային պահոց տեղադրված են ԿՏԱԿ–ի կողմից իրականացված «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» վերապատրաստման դասընթացների արդյունքում դասավանդողների կողմից ստեղծված կրթական էլեկտրոնային պաշարները։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ