Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

ԿԶՆԱԿ հիմնադրամի նյութերը «Պաշարների շտեմարանում» ԿԶՆԱԿ հիմնադրամի նյութերը «Պաշարների շտեմարանում»

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի մշակած ավելի քան 330 ուսումնամեթոդական պաշարներ են տեղադրվել «Պաշարների շտեմարան» կայքի «ԿԶՆԱԿ հիմնադրամ» բաժնի (https://lib.armedu.am/category/62) համապատասխան ենթաբաժիններում․

Թեմատիկ օրինակելի պլաններ՝ 178

Դասերի պլաններ՝ 87

Գնահատում՝ 60

Կառավարում՝ 6։

ԿԶՆԱԿ հիմնադրամի նյութերը կարելի է դասակարգել ըստ ենթաբաժինների, ինչպես նաև ըստ առարկաների, դասարանների, ուսումնական տարվա և այլն։

Շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամի մեր գործընկերներին՝ պաշարները կայքում տեղադրելու և, նոր ուսումնական տարվան ընդառաջ, կրթական հանրությանը օգտագործման նոր հնարավորություն ընձեռելու համար։

Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարան» կայքի բոլոր նյութերն ազատ են, հասանելի բոլոր այցելուներին՝ ուսումնասիրման, դիտման և բեռնման համար։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ