Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Տեղադրվել է 1000-ից ավելի կրթական պաշար Տեղադրվել է 1000-ից ավելի կրթական պաշար

«Պաշարների շտեմարանի» հարգելի այցելուներ և գրանցված օգտատերեր, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ անցած երկու ամիսների ընթացքում (նոր կայքի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց սույն թվականի մայիսի 13-ին) տեղադրվել է 1000 ավելի կրթական էլեկտրոնային պաշար, այդ թվում․

- Ուսումնամեթոդական նյութեր – 483 (թեմատիկ պլաններ, բաց դասեր, մեթոդական հոդվածներ, ՏՀՏ և լրացուցիչ ուսումնական նյութեր և այլն),

- ԿԶՆԱԿ հիմնադրամի մշակած նյութեր224 (ուսումնական գործընթացի կառավարման, գնահատման, դասավանդման, օրինակելի թեմատիկ պլանների վերաբերյալ)

- Նոր չափորոշչի փորձարկման նյութեր – 181 (ուսուցչի և սովորողի՝ ըստ ընտրված առարկայի, դասարանի և թեմայի)

- Պարբերականներ, ուղեցույցներ, ձեռնարկներ, գրքեր – 104 («Կրթություն» շաբաթաթերթ, Կարմիր խաչ․ միջազգային շարժման տեսանյութեր և այլն)

- Օլիմպիադաների նյութեր – 68 (առաջադրանքներ, արդյունքներ և այլն)։

Կայքում տեղադրված բոլոր պաշարները ազատ հասանելի են յուրաքանչյուր այցելուի (առանց գրանցման անհրաժեշտության)՝ պաշարի էջն ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր կազմակերպություններին, ակտիվ և առաջատար ուսուցիչներին՝ կայքի աշխատանքին աջակցելու, կրթական էլեկտրոնային պաշարները հարստացնելու, ուսումնական գործընթացում գրանցած առաջավոր փորձի փոխանակման և զարգացման գործին նպաստելու համար։

Հարգանքով՝

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն,
«Պաշարների շտեմարան» կայքի աշխատակազմ

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ