Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Տարեկան աշխատանքային պլանների տեղադրման մասին Տարեկան աշխատանքային պլանների տեղադրման մասին

Հարգելի գործընկերներ,

«Պաշարների շտեմարանում» ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլանների տեղադրման հետ կապված ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր դիտարկում․

1․ Նշված փաստաթղթերը պետք է տեղադրվեն միայն կայքի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Տարեկան աշխատանքային պլաններ» ենթաբաժնում (https://lib.armedu.am/category/29

2․ Ենթաբաժնում կան երեք ֆիլտրեր (զտիչներ)՝ «Վարչակազմ», «Մեթոդմիավորումներ», «Դասղեկներ» և երկու կախվող ցանկեր՝ «Մարզ», «Ուստարի»։

3․ Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն իր բոլոր տարեկան աշխատանքային պլանները տեղադրելու համար պետք է ստեղծի երեք պաշար` խմբավորված ըստ եղած հիմնական ֆիլտրերի․

  • 3․1․ Ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանը և տնօրենի տեղակալների տարեկան աշխատանքային պլանները պետք է կցվեն մեկ պաշարի և ընտրվի «Վարչակազմ» ֆիլտրը։
  • 3․2․ Առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների տարեկան աշխատանքային պլանները պետք է կցվեն մեկ պաշարի և ընտրվի «Մեթոդմիավորում» ֆիլտրը։
  • 3․3․ Դասղեկների տարեկան աշխատանքային պլանները պետք է կցվեն մեկ պաշարի և ընտրվի «Դասղեկներ» ֆիլտրը։

4․ Բոլոր երեք պաշարների ստեղծման դեպքում պարտադիր պետք է նշվեն կախվող ցանկերի՝ «Մարզ», «Ուստարի», համապատասխան տողերը։

5․ Բոլոր երեք պաշարների «Վերնագիր» տողում անպայման պետք է լրացնել դպրոցի լրիվ անվանումը, «Պաշարի նկարագրություն» վանդակում՝ գրել տեղադրվող պլանների անվանումը։

6․ Պաշարների ստեղծման ամսաթիվը, հերթականությունը, կցված ֆայլերի քանակը որոշում եք դուք։ Միշտ կարելի է խմբագրել պաշարի էջը, ավելացնել կամ հեռացնել կցված ֆայլերը։

7․ Ճիշտ ստեղծված/խմբագրված պաշարները, հրապարակման համար, հաստատվում են կայքի ղեկավարության կողմից։

Հարգելի բարեկամներ, խնդրում ենք հետևել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08․09․2020 թ. N 28-Ն հրամանով հաստատված կարգին, համաձայն որի «Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով» փաստաթղթերը օգոստոս ամսին հաստատվում են տնօրենի կողմից և տեղադրվում են Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարան» կայքում։

Տեղեկացնում ենք, որ կայքի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Տարեկան աշխատանքային պլաններ» ենթաբաժնում կհաստատվեն միայն հրամանի 13-րդ կետում թվարկված փաստաթղթերը, այլ փաստաթղթեր պարունակող պաշարները չեն հաստատվի և կհեռացվեն՝ առանց լրացուցիչ տեղեկացման։

Շնորհակալություն արդյունավետ համագործակցության համար։

Հարգանքով՝
«Պաշարների շտեմարան» կայքի աշխատակազմ

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ