Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ: Դիդակտիկ մեթոդը ուսուցման գործընթացում հաջորդաբար կիրառվող միջոցների համակարգ է՝ ուղղված դիդակտիկ խնդրի լուծմանը: Ուսուցման մեթոդների ընտրությունը պայմանավորված է դիդակտիկ խնդիրների նպատակաուղղվածությամբ, այն արտացոլում է մանկավարժի և երեխաների փոխներգործության ընթացքը: Ուսուցման մեթոդը բաղկացած է ուսուցման հնարներից, որոնք ուղղված են ավելի նեղ ուսումնական խնդիրների լուծմանը: Մեթոդն արդյունավետ է, երբ մեթոդին կից օգտագործվող հնարները բազմազան են:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ