Սույն աշխատանքի ուսումնասիրությունը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների բանավոր փոխըմբռնմանը, ճիշտ հաղորդակցվելու դաստիարակությանը։ Ուսումնասիրության ընթացքում ուշադրության ենք արժանացրել մասնավորապես մանկավարժի դերի և կարևորության խնդիրները։ Անդրադարձել ենք այն մեթոդներին և ուսուցման ձևերին, որոնք ձևավորում են նախադպրոցականի հաղորդակցումը։
Ուսումնասիրել ենք նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցական կարողությունների առանձնահատկությունները, դրանց զարգացման մեթոդական սկզբունքները, ինչպես նաև գործնական փորձարկման միջոցով ցույց ենք տվել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի զարգացումը, ստեղծագործկան երևակայությունը՝ զրույցի, հեքիաթի, խաղի, զբոսանքի, ազատ գործունեության միջոցով։ Գործնական մասն իրականացնելիս հիմանականում փորձարկել և ուսումնասիրել ենք երեխայի ուշադրությանը, հիշողությանը, երևակայությանը, ստեղծագործելու կարողությանը, հաղորդակցման կարողությանը, ընկալման զարգացման վրա գործունեության ազդեցությունը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ