Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ոչ լիարժեք ընտանիքում մեծացող նախադպրոցականների դաստիարակության դժվարությունները:

Ոչ լիարժեք ընտանիքում մեծացող նախադպրոցականների դաստիարակության դժվարությունները:
86

<<Ընտանիքը երեխայի մթնոլորտն է նրա մեջ աճում և զարգանում են երեխայի մտավոր ուժերը, նրա զորությունները և բարոյական հատկությունները, բոլորն այն չափով, ինչ չափով նպաստում է դրան գերդաստանի կրթողական ազդեցությունը և այն ձևով, ինչ կերպարանք է տալիս նրան դաստիարակող ոգին>> :

Րաֆֆի

<<Երեխան ընտանիքի հայելին է>>, այս սահմանումը լիովին նկարագրում և կարևորում է ընտանիքի անփոխարինելի դերը, երեխայի զարգացման և նրա անձի ձևավորման գործում:

Ընտանիքի ներառումները և խնդիրները բազմաթիվ են: Նրա հիմնական գործառույթներն են՝

  • Վերարտադրողական,
  • Սոցիալ- տնտեսական,
  • Սոցիալականացման,
  • Հոգեթերապեվտիկ,
  • Դաստիարակչական,

Նախադպրոցական տարիքը համարվում է երեխայի զարգացման սենզիտիվ տարիք և ինչպես նշում է հոգեբան Ա.Ն . Լեոնտևը.

<< Նախադպրոցական դաստիարակության տարիքի երեխան չափազանց զգայուն է, իրեն մշտապես շրջապատող հարազատ ու մտերիմ մարդկանց հանդեպ, ընկալում և ընդունում է միայն նրանց դաստիարակչական ներգործությունը, դժվարությամբ է համակերպվում օտարների ներկայության հետ>>:

Ընտանեկան դաստիարակությամբ է պայմանավորված երեխայի հետագա գոյության և կենսագործունեության ներդաշնակումը:

Ըստ կազմության ընտանիքը լինում է.

  • Մակրոընտանիք՝ ավանդաբար կառուցված հայրիշխանության սկզբունքով,
  • Միջուկային /նուկլեար/ կամ միկրոընտանիք՝ բաղկացած ծնողներից և երեխաներից:
  • Ոչ լրիվ ընտանիքներում,որտեղ օբյեկտիվ կամ սուբեկտիվ պատճառներով բացակայում է ծնողներից մեկը:

Թեմայի արդիականությունն է ուսումնասիրել ոչ լրիվ ընտանիքում առկա դժվարություններն ու խնդիրները, կարողանալ գտնել լուծումներ համագործակցելով

ծնողի հետ:

Նպատակից բխում են հետևյալ խնդիրները.

  • Ոչ լրիվ ընտանիքում մեծացող երեխայի սոցիալականացումը, շփումը հասակակիցների հետ նախադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատություններում:
  • Ոչ լրիվ ընտանիքում մեծացող երեխաների, ծնողների հետ համատեղ աշխատանքը:

Հետազոտական աշխատանքը կազմված է ներածությունից, գլուխներից, գործնական աշխատանքից, եզրակացությունից և գրականության ցանկից:



Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ