Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Համընդհանուր ներառական կրթության կազմակերպման առանձնահատկությունները մանկապարտեզում

Համընդհանուր ներառական կրթության կազմակերպման առանձնահատկությունները մանկապարտեզում
107

Համընդհանուր ներառական կրթության շրջանակներում յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի իր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստանալ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներն իրականացնում են նախադպրոցական տարիքի երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, որի հիմա վրա երեխայի համար մշակվում է Անհատական ուսուցման և զարգացման պլանը: Մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրվում երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին տվյալ տարածքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից Նախադպրոցական տարիքում երեխայի զարգացման համար ընտանիքի դերը շատ կարևոր է:

Նախադպրոցական տարիքի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան ուսումնասիրվող համակարգի ամբողջովին կենսագործման արդյունքում կկարողանա վաղ տարիքից ընգրկվել կրթության մեջ, վաղ հայտնաբերել հանդիպող դժվարությունները, իրականացնել միջոցառումներ դրանց հաղթահարման ուղղությամբ:

Համակարգի ներդրման արդյունքը լինելու է հետևյալը. կստեղծվեն նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նախադրյալներ, կընդլայնվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները:

Թեման արդիական է նախ քանի որ դեռ գտնվում է իրականացման ընթացքում: Արդիական է նաև այն պատճառով, որ ոլորտում առկա են բազում խնդիրներ և միայն համալիր մոտեցման դեպքում է հնարավոր հասնել դրանց արդյունավետ լուծման:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ