Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նյութի կմախքը՝ բյուրեղավանդակներ

6

Նյութի կմախքը՝ բյուրեղավանդակներ

Ինչպե՞ս են ատոմները, իոնները կամ մոլեկուլները դասավորվում պինդ նյութերում, և ինչպե՞ս է այդ դասավորությունն ազդում նյութերի հատկությունների վրա։

Այս հարցերի պատասխանները գտնելու նպատակով 8-րդ դասարանի սովորողներն իրականացրին ուսումնական նախագիծ՝ ուսումնասիրելով պինդ նյութերի ներքին կառուցվածքն ու բյուրեղավանդակների առանձնահատկությունները։

Նախագծի ընթացքում նրանք ծանոթացան բյուրեղավանդակների տեսակներին, բացահայտեցին դրանց կառուցվածքային տարբերությունները, իսկ փորձերի և գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրեցին մասնիկների դասավորվածության առանձնահատկությունները։ Տեսական գիտելիքները համադրելով փորձարարական դիտարկումների հետ՝ սովորողները պատրաստեցին և ներկայացրին բյուրեղավանդակների մոդելներ՝ տեսանելի ու պատկերավոր դարձնելով նյութերի ներքին կառուցվածքը։

Կատարված աշխատանքը նպաստեց ոչ միայն գիտելիքների ամրապնդմանը, այլև հետազոտական կարողությունների զարգացմանը։ Սովորողները փորձ ձեռք բերեցին ինքնուրույն ուսումնասիրություններ կատարելու, դիտարկելու, արդյունքները վերլուծելու և գիտական եզրակացություններ ձևակերպելու գործում։

Նախագծի ղեկավար՝ Լուսինե Ղազարյան


Պատկերասրահ


Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ