Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ուսումնական նախագիծ «Երկրաչափական հիմնական հասկացողությունները մեր շրջապատում»

Ուսումնական նախագիծ «Երկրաչափական հիմնական հասկացողությունները մեր շրջապատում»
8

Նախագիծը նպատակ ունի զարգացնելու սովորողների տարածական, վերլուծական և ստեղծագործական մտածողությունը՝ «Երկրաչափական հիմնական հասկացությունները» թեմայի շրջանակում։ Սովորողները կսահմանեն երկրաչափական հիմնակն հասկացություններըը, կձևակերպեն դրանց վերաբերյալ պնդումներ, կլուծեն երկրաչափական խնդիրներ։ Նախագծի ընթացքում սովորողները կուսումնասիրեն նաև երկրաչափական հիմնական հասկացությունների դրսևորումները մեզ շրջապատող աշխարհում, կիրառությունը ճարտարապետության, շինարարության և այլ բնագավառներում։ Նրանք կաշխատեն խմբերով, կհավաքագրեն և կմշակեն տեղեկատվություն տարբեր աղբյուրներից, կկատարեն դիտարկումներ և հետազոտություններ, ինչպես նաև կստեղծեն պրոդուկտներ՝ տարբեր ձևաչափերով։ Նախագիծը նպաստում է սովորողների հետազոտական հմտությունների, համագործակցային աշխատանքի, ինքնուրույն մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացմանը։ Այն հնարավորություն է տալիս տեսնելու մաթեմատիկայի և երկրաչափության կապը առօրյա կյանքի հետ։ Նախագծի ավարտին սովորողները կներկայացնեն իրենց հետազոտությունների արդյունքները, կպաշտպանեն նախագծերը դասարանի առջև և կկատարեն ինքնագնահատում ու փոխադարձ գնահատում։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ