Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ձեռնարկ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեթոդական միավորումների ղեկավարների և ուսուցիչների համար

Ձեռնարկ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեթոդական միավորումների ղեկավարների և ուսուցիչների համար
3210

Նպատակը՝

«Առարկայական մեթոդական միավորման արդյունավետ աշխատանքի կազմակերպում »
ձեռնարկը նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների
առարկայական և տարրական կրթության մեթոդական միավորումների ղեկավարների ,
ուսուցիչների , ուսումնական գործընթացի համակարգողների , տնօրենների և
մանկավարժական այլ աշխատողների համար։
Ձեռնարկում ներկայացվում են մեթոդական միավորման ձևավորման , գործունեության
պլանավորման , նիստերի նախապատրաստման և անցկացման , որոշումների ընդունման ,
փաստաթղթավորման , ուսուցման որակի ուսումնասիրության, սովորողների ուսումնառության
արդյունքների վերլուծության, ուսուցիչների մասնագիտական զարգացման և մեթոդական
աջակցության կազմակերպման հիմնական մոտեցումները։
Առանձին ուշադրություն է դարձվում հանրակրթության պետական և առարկայական
չափորոշիչների ու ծրագրերի պահանջների իրականացմանը , ուսումնական նախագծերի
կազմակերպմանը , կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների
անհատական ուսուցման պլանների քննարկմանը , ինչպես նաև մանկավարժական
արդյունավետ փորձի բացահայտմանն ու տարածմանը։
Ձեռնարկը ներառում է գործնական օրինակներ , քայլաշարեր , ինքնագնահատման
գործիքներ , աշխատանքային պլանների , նիստերի օրակարգերի , արձանագրությունների ,
որոշումների կատարման վերահսկման ձևանմուշներ։
Ձեռնարկի իրավական հիմքում դրված են «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքը,
հանրակրթության պետական չափորոշիչը , հանրակրթական ուսումնական հաստատության
գործող օրինակելի կանոնադրությունը , առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը և
կրթության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ