Նախագծային աշխատանքը կատարվել՝ 3 փուլով. Փուլ 1.Թեմայի ներկայացում ուսուցչի կողմից, նպատակների և խնդիրների վերլուծություն: Սոցիոլոգիական հարցում Լորի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների շրջանում: Փուլ 2. Խմբերում դերերի բաշխում: Հիմնախնդրային հարցերի հետազոտում: Տեղեկատվության որոնում հետազոտվող թեմային համապատասխան: Գովազդների դիտում տվյալ թեմայի վերաբերյալ: Ստացված տեղեկատվության քննարկում, գովազդի կադրավորում: Փուլ 3. Նախագծի ներկայացում :Ներկայացման և տեսանյութերի ցուցադրում :Հիմնախդրային հարցերի պատասխանների ձևավորում: Աշխատանքի արդյունքների գնահատում տնօրինության և ուսուցիչների կողմից: Հիմնախնդրի շրջանակում սովորողները ուսումնասիրել են որո՞նք են սննդային հավելումները, ի՞նչ է նշանակում Е ինդեքսը, ինչի՞ համար են սննդային հավելումները և որո՞նք են դրանք, ինչու՞ վերջին տարիներին սննդային հավելումները դարձան վտանգավոր, ինչպե՞ս են ազդում սննդային հավելումները մեր առողջության վրա: Ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով տեսական նյութը ներկայացնել գովազդային հոլովակով:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ