Սովորողները ներկայացրին Եղիշե Չարենցի կյանքի ու ստեղծագործական ուղու հետաքրքիր դրվագներ, ընթերցեցին հայտնի ստեղծագործություններից հատվածներ և անդրադարձան Չարենցի գրական ժառանգության կարևորությանը։
Նախագծի ընթացքում առանձնակի շեշտադրվեց Չարենցի տուն-թանգարանի դերը՝ որպես ազգային հիշողությունն ու մշակութային արժեքները պահպանող կարևոր կենտրոն։ Սովորողները կարևորեցին մշակութային ժառանգության ճանաչումն ու պահպանությունը՝ արժևորելով այն որպես ազգային ինքնության պահպանման կարևոր բաղադրիչ։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ