07.05.2026 թվականին տեղի է ունեցել 7-րդ ա դասարանի նախագիծային աշխատանքի պաշտպանությունը «Հայոց լեզու» ուսումնական առարկայից։ Նախապատրաստական աշխատանքները եղել են երկարաժամկետ՝ ապրիլի 2-ից մինչև մայիսի 7-ը՝ յուրաքանչյուր հինգշաբթի։
Խմբի ղեկավար՝ Կ․Մայիլյան
Խմբի անդամներ՝ Նարե Դոդոռյան,Արամ գոգորյան,Բերի Բարոյան, Արման Ավոյան,ՎանեսաՀակոբյան, Լանա Մարտիրոսյան և Վիկտորյա Մեսրոպյան։
Նախագծային աշխատանքային թեման՝ «Խոսքի մասերի պուրակում»։
Ձևաչափը՝ թիմային։
Նպատակները՝
1․Ձևավորել ինքնուրույն և կրթական գործում ակտիվ մասնակցությունունեցող սովորողների համայնք։
2․ Զարգացնել հետազոտական, ստեղծագործական, որոնողական հմտություններ։
3․ Խոսքիմասային քերականական հատկանիշներ համեմատել այլ լեզուների՝ ռուսաց լեզվի և անգլերենի քերականական առանձնահատկությունների հետ։
4․Ձևավորել ոչ միայն գիտելիքներ,այլև այնպիսի հմտություններ, որոնք սովորողները կկարողանան կիրառել պրակտիկ գործունեության մեջ։
Նախագծի վերջնարդյունքը
1․ Տարբերակի ընդհանուր հատկանիշներ ունեցող խոսքի մասերը։
2․Դասակարգի բառերն ըստ գործածության հաճախականության ։
3․Զանազանի բառերի գործածության շրջանակաները բերված օրինակներով։
4․Ստեղծի սահիկաշար՝ պահպանելով միջառարկայական կապ ռուսաց լեզվի և անգլերենի հետ։
5․Ստեղծի խոսքի մասերի պուրակ յուրաքանչյուր խոսքի մաս ներկայացնի տնակներով՝ համապատասխան միջավայրով և համաօատասխան պատկերներով։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ