Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

«Արդյունաբերական հեղափոխություն»

80

Համաշխարհային պատմություն առարկայից
11-2-րդ դասարանում համաշխարհային պատմության դասերը հետաքրքիր և ուսուցողական են անցնում։ «Արդյունաբերական հեղափոխություն» թեմայի շրջանակում աշակերտները ուսումնասիրեցին, թե ինչպես աշխարհը փոխվեց գիտության, տեխնիկայի և նոր գյուտերի շնորհիվ։ Նրանք ծանոթացան մեքենայական արտադրության առաջացմանը, գործարանների զարգացմանը և հասարակական մեծ փոփոխություններին։ Դասը կազմակերպվեց ուսուցչուհի Զ. Ծպնեցյանի ղեկավարությամբ, որի շնորհիվ թեման ներկայացվեց հասկանալի և հետաքրքիր ձևով։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին դասին և պատրաստեցին թեմային նվիրված տեսանյութ, որտեղ ներկայացրին արդյունաբերական հեղափոխության կարևոր իրադարձությունները, գյուտերը և պատմական նշանակությունը։ Այս աշխատանքը օգնեց աշակերտներին ոչ միայն խորացնել իրենց գիտելիքները, այլև զարգացնել համագործակցության, ստեղծագործական և հետազոտական հմտությունները։
Ուսուցչուհի ՝ Զ.Ծպնեցյան

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ