Աշակերտները ձեռք են բերում կարողություն արժեւորելու և գնահատելու հայ թագուհիների հայանպաստ գործունեությունը՝ դիտարկելով նրանց հայրենասիրությունը, ազգային արժեքներին նվիրվածությունը և պետականության պահպանման գործում ունեցած դերը։ Նրանք ոչ միայն ճանաչում են պատմական կերպարների գործունեությունը, այլև փորձում են հասկանալ նրանց վարքագծի դրդապատճառները, կայացրած որոշումների նշանակությունը և դրանց ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Աշակերտները կարողանում են ինքնուրույն ձևակերպել իրենց վերաբերմունքը՝ ներկայացնելով թագուհիների հայրենանվիրության օրինակները և դրանք համադրելով արդի արժեքների հետ՝ զարգացնելով քննադատական մտածողություն և ազգային ինքնագիտակցություն։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ